Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff (2)
A A
Սպորտ

ՀՖՖ մրցավարները կաշխատեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում

ՀՖՖ մրցավարներ Հենրիկ Նալբանդյանը (որպես ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար) և Խաչատուր Հովհաննիսյանը (ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավարի օգնական) իրավունք են ստացել սպասարկելու Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Հենրիկ Նալբանդյանն առաջին հայ մրցավարն է, ով որպես գլխավոր մրցավար սպասարկելու է նմանատիպ մրցաշարի հանդիպումներ։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է հայ մրցավարներին, ինչպես նաև ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Սլավա Ղազարյանին, կարևորել այս նշանակումը և հաջողություն մաղթել մեր մրցավաներին Իսրայել մեկնելուց առաջ։