Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

World soccer-ը ընտրեց Խավիին

Սպորտ
82a1d978b4228bcae222951260b94271

Անգլիական հեղինակավոր World soccer ամսագիրը 2010 թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիին:

Հարցմանը մասնակցած ընթերցողների 25.8 տոկոսը իրենց ձայնը տվել են աշխարհի չեմպիոնի օգտին: Երկրորդ տեղը զբաղեցրել է նրա թիմակից, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին` 24.1, իսկ երրորդ` իտալական «Ինտերի» հոլանդացի Վեսլի Սնայդերը` 17.3:

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվել է պորտոգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, որն այս տարվա օգոստոսից գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Ամսագրի ընթերցողները 2010 թվականի լավագույն թին են անվանել Իսպանիայի հավաքականին, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ` Թոմաս Մյուլլերին (Գերմանիա, «Բավարիա»):