Բացել լրահոսը Փակել լրահոսը
1082760
A A
Հասարակություն

Վլադիմիր Զելենսկին մեդալով պարգևատրել է Պատրոն անունով շանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Անձնվեր ծառայության համար» մեդալով պարգևատրել է Պատրոն անունով շանը, որը զբաղվում է ականների որոնմամբ և հայտնի է դարձել սոցցանցերում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

«Ես սակրավոր Պատրոնին պարգևատրել եմ, որը ոչ միայն օգնում է վնասազերծել պայթյունավտանգ առարկաները, այլեւ օգնում է սովորեցնել մեր երեխաներին անվտանգության անհրաժեշտ կանոններն ականների վտանգի դեպքում», - ասել է Զելենսկին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: