Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (19)
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը 3-րդ տեղն է գրավել շախմատի Իսպանիայի մրցաշարում

Իսպանիայի Ֆորմենտերա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը մրցանակային տեղ է զբաղեցրել:

Վերջին` 10-րդ տուրում, մեր գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել Խայմե Սանթոսի հետ և նրա հետ միասին վաստակել է 7,5 միավոր: Լրացուցիչ գործակիցներով իսպանացի շախմատիստը զբաղեցրել է 2-րդ, իսկ մեր հայրենակիցը 3-րդ տեղը:

Հայաստանի մյուս շախմատիստը` Հայկ Մարտիրոսյանը, ավարտական պարտիայում հաշտություն կնքեց մրցաշարի միանձնյա առաջատար Դոմառաջու Գուկեշի հետ, որը 8 միավորով պահպանեց առաջին տեղը: Մեր գրոսմայստերը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

1-15-րդ տեղերը գրաված շախմատիստները արժանացել են դրամական պարգևների: