Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նորավանք» - «Ուրարտու». պայքար ՀՀ ֆուտբոլի գավաթի համար (տեսանյութ)

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում այսօր կկայանա ՎԲԵԹ Հայաստանի գավաթի 2021-22թթ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Պատվավոր մրցանակի համար կհանդիպեն «Նորավանքն» ու «Ուրարտուն»:

Սույն անվանումներով թիմերն առաջին անգամ են խաղում եզրափակիչում: Սակայն, եթե հաշվի առնենք այն, որ «Ուրարտուն» նախկինում հանդես է եկել «Բանանց» անվանումով, ապա վերջինիս համար սա կլինի թվով 8-րդ եզրափակիչը: «Բանանցը» երկու անգամ դարձել է գավաթակիր (1992, 2007թթ), իսկ  5 անգամ անհաջողության է մատնվել եզրափակիչ խաղերում (2003, 2004, 2008, 2009, 2010թթ):

Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն 4 անգամ հանդիպել են Պրեմիեր լիգայի առաջնությունում: Դրանցից երկուսում հաղթել է «Ուրարտուն», մեկում` «Նորավանքը», իսկ մեկ հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Խփած և բաց թողած գոլերով առջևում առայժմ «Ուրարտուն» է` 7:4:

Հավելենք, որ եզրափակիչ հանդիպման գլխավոր մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը: Նրա

օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Գևորգ Շախկալդյանը, 4-րդ պաշտոնյան՝ Շահեն Աղայանը։ Հանդիպան տեսուչ է նշանակվել Անդրանիկ Բոնջուկյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Խորեն Զարգարյանը։

 

«Նորավանք» - «Ուրարտու» եզրափակիչ խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: