Բացել լրահոսը Փակել լրահոսը
03160000-0aff-0242-f4dd-08da30d007a2_cx9_cy0_cw82_w1023_r1_s
A A
Հասարակություն

Շիրակցի գերիների հարազատները փակել էին ճանապարհն ընդդիմադիրների առջև․ Ազատություն (տեսանյութ)

Շիրակցի գերիների հարազատները փակել էին ճանապարհն ընդդիմադիրների առջև։Նրանք մեղադրում էին ընդդիմադիրներին, որ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ քայլեր անելու փոխարեն` փողոցային պայքար են մեկնարկել:

Բացի այդ, արդեն շուրջ մեկուկես տարի ադրբեջանական բանտերում պահվող գերիների հարազատները պահանջում էին ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ով նստացույց է հայտարարել, նաև երթեր է անցկացնում: Նրանք նշում էին, որ Վանեցյանը խոստացել էր գերիներին վերադարձնել, և հարցնում էին. «Ինչո՞ւ չի բերել ոչ մի գերի»: