Մայիսի 9 -ի այս տարվա խորհուրդը. հարցումներ Երեւանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 9-ը հայ ժողովրդի համար Եռատոն է․ այդ օրը հանրությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը։
28 տարի առաջ՝ 1992 թ.-ի մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին հաղթանակով ավարտվեց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիան։ Այն բեկումնային դարձավ արցախյան առաջին պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:
44 օրյա պատերազմից հետո, երբ Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական վերահսկողության տակ, հանրության մի հատվածի համար Հաղթանակի օրը մասամբ կորցրեց խորհուրդը։
«Ա1+»-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում, պարզելու համար, թե ինչ տրամադրվածությամբ են մարդիկ նշելու եռատոնը և ինչ է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը կրկին դառնա հաղթանակած պետություն և վերականգնվի հաղթանակի խորհուրդը։
Մանրամասները՝ տեսանյութում։