A
A
Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է ․ Բեգլարյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում ադրբեջանական բեռնատարների շարասյան մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական ավտոմեքենաներից մեկը հարվածել է ճամփեզրին կայանած հայկական տաքսիին ու գցել ձորակը։
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Թվիթերում անդրադարձել է այս դեպքին։ Նա մասնավորապես գրել է․
«Մարտակերտի շրջանի ճանապարհին Արցախի քաղաքացիական մեքենայի դեմ ադրբեջանական բեռնատարի կողմից կատարվածը դիտավորյալ հանցագործություն է: Այս հանցագործության մաս են դարձել «Թումո» ստեղծարար կենտրոնի աշխատակիցները, որոնք իրենց առաքելությունը պետք է կատարեին` գյուղական համայնքներից ավելի շատ երեխա հավաքագրելու մասով, որպեսզի նրանք ավելի լավ կրթություն ստանան»։