Այդ ժամանակ ու՞ր էին Անդրանիկ Քոչարյանն ու իր տղան․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության այն հայտարարությունը, որ բաց են փողոցները, ամեն ինչ հարթ և հանգիստ է՝ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով այս պահի դրությամբ հանրապետությունում անհնազանդության ակցիաների վերաբերյալ հաշվետվություն։
«Ոստիկանությունը կիրառել է խայտառակ անհամաչափ բռնի ուժ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հիշեցնելով Արամ Վարդևանյանի, Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի, Համբիկ Սասունյանի նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ ուժը։
Անդրադառնալով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բերման ենթարկվածներին կարելի է վարժական հավաքների տանել՝ այդ թվում և Սերյան Օհանյանին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա այսօրվա իշխանությունների իրական դեմքն է։
«Ով իրավունք ունի Սերյան Օհանյանի մասին նման բան ասել, ով իր կյանքի գնով հայրենիքի պաշտպանություն է կազմակերպել։ Այսօրվա բերման ենթարկված տղերքի առնվազն 40 հոգին մասնակցել են 44-օրյա պատերազմին, իրենց ընկերներին են կորցրել։ Այդ ժամանակ ու՞ր էիր Անդրանիկ Քոչարյանն ու իր տղան»,-հարցրեց Իշխան Սաղաթելյանը հավելելով՝ վերջապես սրիկայությանը չափ ու սահման կա, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։