Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Ա1+"-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները

Քաղաքականություն
794b2a9d17207f1d03b0c0e0a6dcd6dd

Հենց նոր ավարտվեց "Ա1 +" հեռուստաընկերությանն աջակցող "ժողովրդական հեռուստատեսություն" հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը:
Խորհուրդը ընդունել է հետեւյալ հայտարարությունը.

"Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ դեկտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ չէ և ի վիճակի չէ անցկացնելու արդար և թափանցիկ մրցույթներ` արդեն 13-րդ անգամ անհիմն պատճառաբանությամբ պարտվող ճանաչելով "Ա1 +" հեռուստաընկերությանը:

Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը "Ա1+"-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ և կանխորոշված:

Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են և թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը:

"Ա1+"-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Իսկ Հոգաբարձուների խորհուրդը
իր խորը հիասթափությունն է արտահայտում ՀՌԱՀ-ի աշխատանքից:

Մենք փաստում ենք, որ ՀՌԱՀ-ը և Հայաստանի իշխանություններն արհամարհեցին Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսի 17-ի "Մելտեքս" ՍՊԸ ("Ա1+") գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաև սեփական երկրի հասարակության կարծիքը:

Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու գործունեությունը` "Ժողովրդական հեռուստատեսություն" ստեղծելու ուղղությամբ",-ասված է հայտարարության մեջ: