Վլադիմիր Պուտինը լավատես է
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպումը կնպաստի երկրի տնտեսական զարգացման վրա:
«Եթե 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու միայն Սոչիում, ապա 2018 թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնելու համար մենք գործ ունենք 13 քաղաքների հետ: Դրանցում հարկ կլինի զարգացնել բոլոր ենթակառույցները, կկառուցվեն նոր հյուրանոցներ, օդանավակայաններ եւ երկաթուղային կայարաններ, խճուղային եւ երկաթուղային ճանապարհներ: Էլ չեմ խոսում նոր մարզադաշտերի եւ մարզաբազաների մասին: Առաջնության ավարտից հետո դրանք արդեն կծառայեն մեր ժողովրդին» - այսօր կազմակերպված հետուստազրույցի եւ ռադիոզրույցի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաեւ գտնում է, որ մարզական այդ միջոցառումները երիտասարդներին կհեռացնի նարկոմանիայից եւ այլ բացասական երեւույթներից: «Աշխրհի առաջնությունն ընդահուր առմամբ դրականորեն կանդրադառնա երկրի ապագայի վրա: Համոզված եմ, որ մենք այն պատվով կանցկացնենք» - եզրափակել է ՌԴ վարչապետը: