Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սա դեռ նուրբ եմ զգուշացնում․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)

«Երբ Հայաստանի պատմության ամենաերիտասարդ տարիքում դոլարային միլիոնատեր դարձած համատեղության կարգով երկրորդ նախագահի որդին իր թիկնապահների ու ֆիթնես մարզիչների հետ փողոց է փակում, երբ «Ծովասար» ռեստորանային համալիրի տեր, մեկ- մեկ էլ էս աթոռին նստող Իշխան Սաղաթելյանը, գեներալ Արթուր Վանեցյանը, Սերյան Օհանյանը գիշերները նստում, ուսումնասիրում, հանում են 2018 թվականի ՀՀ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ժամեր տևած ելույթների տեքստերը, բառեր են հանում  և Իշխան Սաղաթելյանն ասում է՝ այս շարժումն անկասելի է, երբ 150 հոգանոց ցանկացած երթ երկու ռակուրսից են ցույց տալիս, որ տպավորություն ստեղծվի, որ դա երկու երթ է, երբ Հայաստանում 10-15 լրատվական ամենժամյա ռեժիմով լուսաբանում է այս մարդկանց ցույցերը և մեքենայից դուրս է գալիս քաղաքացին ու գոռում՝ «Նիկոլ, վարչապետ», այս մարդկանց մի բան է մնում՝ անզորությունից ՀՀ քաղաքացիներին ասել՝ «ջանդամին միանալ»։

Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր ելույթը ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով,որ այն ուսանողներին, որոնց վճարած ուսվարձից  աշխատավարձ ստացող  ընդդիմադիր պատգամավորներն ասում են՝ «միացեք,կամ թքեք ձեր երեսին»։

Վահագն Ալեքսանյանը վստահ է , որ ՀՀ քաղաքացիները կարող են երկար դիտել տարբեր ընդդիմադիրն առաջնորդների ցատկոտումներ և նշում, որ հաճախ դա նրանք զվարճացնում է,բայց իշխանական պատգամավորը կոչ է անում ընդդիմադիրներին ու շարժման առաջանորդներին՝ «ոչ մի պարագայում չմտածել, թե իրենք երբևէ ՀՀ քաղաքացու, ուսանողի հետ խոսելու են երեսին թքելու կամ ջանդամն ուղարկելու լեզվով»։

Մանրամասները՝ տեսանյութում։