Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լարված իրավիճակ Խանջյան փողոցում (տեսանյութ)

Խանջյան փողոցում ոստիկաններն ու ցուցարարները բախվեցին իրար։ Ցուցարարներից մեկը հայհոյանքներ հնչեցրեց, որից հետ իրավիճակն էլ ավելի լարվեց։

Ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց հանգստացնել կրքերը և հորդորեց նյարդերը թուլացնել։

Կարճ ժամանակ անց ցուցարարներն ու ոստիկանները ընդհանուր հայտարարի եկան և շարունակեցին ակցիան՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։