Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Լևոն Քոչարյանը բերման ենթարկվեց (տեսանյութ)

Ոստիկանները բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին։

Ակցայի մասնակիցները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելու ժամանակ բղավում էին՝ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ դավաճան»։

Ռոբերտ Քոչարյանի որդին առանց դիմադրելու համաձայնեց նստել ոստիկանական մեքենան։

«Մենակ առանց գլխիս կպնելու»,- ասաց Լևոն Քոչարյանը և նստելով մեքենա ակցիայի մասնակիցներին պայքարը շարունակելու կոչ արեց։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։