Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում հրդեհ է բռնկվել․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում։ Հայտնում է Shamshyan.com-ը։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները տնկարանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից, այնուհետև՝ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1-ական մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածեր չկան։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված տնկարանում որպես պահակակետ շահագործվող վագոն-տնակում։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։