Բացել լրահոսը Փակել լրահոսը
rainy-tulips-1-jenny-rainbow
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-7-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 7-10, մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։