Իշխանությունից ամեն բան սպասելի է՝ վախեցած են պաշտոնները կորցնելուց. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միայն խորհրդարանում աշխատելը լիարժեք արդյուք չի տալիս։ Այս մեկուկես տարվա վերլուծության արդյունքը ցույց է տալիս, որ փողոցային պայքարը անհրաժեշտություն է»․ «Ա1+»-ի հետ հարցազրույցում նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Մեծամասնությունը ինչ ուզում, այն էլ դակում է»,- ասաց նա։
Անդրադառնալով ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև այսօր տեղի ունեցած բախումներին, Օհանյանը շեշտեց, որ ուժի կիրառումը անհամաչափ է, քանի որ ընդդիմությունը գործում է օրենքի շրջանակներում։
«Իշխանությունը շարունակում է իր նույն քաղաքականությունը՝ ավելի շատ բիրտ ուժ կիրառել երկրի ներսում քան սահմանին»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանություններից ամեն բան սպասելի է՝ ելնելով այն վախերից, որոնք նրանք ունեն։
«Քիչ չի որ նրանք վախեցած են պատերազմից, քիչ չի որ նրանք վախեցած են պաշտոնները կորցնելուց, նրանք նաև փորձում են մեր ժողովրդին վախի մեջ պահել»,-ասաց նա։