Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գլխից վիրավոր ա, թողեք գնա․ ոստիկանները բերման են ենթարկում Մանկավարժական ներխուժած ցուցարարներին (տեսանյութ)

Այսօր ընդդիմության ակցիային միացած մի խումբ քաղաքացիներ մտան Մանկավարժական համալսարան, սկսեցին բղավել՝ «առանց Նիկոլ Հա-յաս-տան» և դասադուլ անելու կոչեր հնչեցրեցին։

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան նախ անվտանգության աշխատակիցները, ապա ոստիկաններ և քաշքշուկ սկսվեց համալսարանում։

Մի խումբ ոստիկաններ, բռնի ուժ գործադրելով, սկսեցին մանկավարժականի շենքից դուրս բերել ներս մտած երիտասարդներից մեկին, ապա գենտնին պառկեցրին։

Ակցիայի մասնակիցներից մեկը բղավում էր՝ «պատերազմում վիրավորված տղա է, թողեք թող գնա»։

Ներս մտած մի կին՝ մանկավարժ, ոստիկաններին հորդորում էր բաց թողնել տղային։ Մի աղջիկ էլ ամոթանք էր տալիս ոստիկաններին․ «Չեք ամաչո՞ւմ։ Որ 2018 թվականին նույն էին անում, էդ ժամանակ ձեզ սենց չէիք կոտորում»։

Քիչ անց ոստիկանության մեծաթիվ խումբ պատ էր կանգնել ՀՊՄՀ-ի մուտքի մոտ, իսկ ակցիայի մասնակիցները բղավում էին՝ «Նիկոլ, դավաճան, Նիկոլ, դավաճան»։

Մանրամասները՝ տեսանյութում։