A
A
Երևանում կրակել են Կենդանաբանների և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի վրա. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինShamshyan.com կայքի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ Արմեն Ա.-ն ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Պարույր Սևակի փողոցի 7 հասցեում գործող Կենդանաբանների և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի դռան և պատուհանի ապակիները կրակելու արդյունքում վնասվել են:
Արդեն տեղում Արմեն Ա.-ն հայտնել է, որ կրակոցները տեղի են ունեցել ապրիլի 26-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատավածում: Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի համար նախատեսված 1 գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով, Արմեն Ա.-ն աշխատում է նշված կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: