Ապրիլի 30-ին հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ
Աջակցիր «Ա1+»-ինԿավարության նիստում նշել է, որ ապրիլի 30-ին հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: «Վերջին տարիներին՝ 2020 և 2021 թթ.-ներին, ՔՈՎԻԴ-ով պայմանավորված համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Առիթից օգտվելով ուզում եմ մեր հայրենակիցներին և գործընկերներին հորդորել ակտիվ ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներում», -ասել է նախարարը՝ հավելելով, որ առկա է համապետական շաբաթօրյակի անցկացման հստակ սխեմա:
Անրդրադառնալով թեմային՝ վաչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել շաբաթօրյակի ընթացքում հավաքված աղբն աղբավայրեր տեխափոխելու հարցը: «Մենք շատ հաճախ հետևյալ երևույթի հետ ենք բախվում, երբ աղբը մի վարից հավաքում և տեղափոխում ենք մեկ այլ վայր: Մենք աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք: Ես կարևոր եմ համարում նման երևույթների բացառումը՝ շաբաթօրյակի արդյունքում հավաքված աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, ուրիշ ոչ մի այլ տեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը հավաստիացրել է, որ կարվի հնարավորը նման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Կառավարությունը շարունակում է բարելավել հանրապետության ճանապարհային ցանցը
Կառավարությունը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն 2022 թ.-ին հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 2 ճանապարհահատվածի և թվով 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծ.մ մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատ: Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 486,556.7 հազ. դրամ, որից 475,377.6 հազ. դրամը շինարարական աշխատանքների, 11,179.1 հազ. դրամը տեխնիկական և հեղինակային հսկողության համար։
Գործադիրը նաև վերաբաշխում է կատարել օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման իրականացման նպատակով հիմնանորոգվող ճանապարհների տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված խորհրդատվական ծառությունների դիմաց վճարումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։