Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Բերման են ենթարկվել Արշակունյանց պողոտայում իրազեկման ակցիա իրականացնող 20 անձինք․ Սոս Հակոբյան

Ազատության հրապարակից իրազեկման ակցիա մեկնարկած մեր թիմակիցները Արշակունյաց պողոտայում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելիս հատուկ նշանակության ուժերի բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել ոստիկանական բաժիններ: Հայտնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
 
Բերման է ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղերքին տարել են Ոստիկանության Մալացիայի և Շենգավիթի բաժանմունքներ: