Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղվան Հովսեփյան
A A
Հասարակություն

Կփոխվի՞ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը

 Մայիսի 4-ին պարզ կդառնա, կփոխվի՞ արդյոք ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը, թե՝ ոչ։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի դատական քննությունը նշանակել է մայիսի 4-ին՝ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման և այլ ենթադրյալ չարաշահումների մեջ։ Աղվան Հովսեփյանը նախորդ տարվա սեպտեմբերի 8-ից կալանավորված է։