Բացել լրահոսը Փակել լրահոսը
առյուծի ձագուկ
A A
Պաշտոնական Հասարակություն

Կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել

Երևանի Կենդանաբանական այգում նորից ծնունդ է գրանցվել՝  էգ առյուծ է ծնվել։

Այգույց հայտնում են, որ վերջին անգամ Այգում առյուծ ծնվել է 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ: Կորյունը մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ:

Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։