Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաերթ
A A
Պաշտոնական Հասարակություն

Երևանի Մալյան փողոցում 6-ամյա աղջնակի են վրաերթի ենթարկել

Ապրիլի 23-ին, ժամը 21.04-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 6-ամյա աղջկա:

Պարզվել է, որ ժամը 18.30-ին Երևանի Մալյան փողոցի շենքերից մեկի մոտ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկան:

Կատարվում է քննություն՝ հայտնում է Ոստիկանությունը։