Բացել լրահոսը Փակել լրահոսը
Transavia
A A
Պաշտոնական Հասարակություն

Transavia ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով

Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» ավիաընկերությունը։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: