Բացել լրահոսը Փակել լրահոսը
պարեկային ծառայություն (8)
A A
Հասարակություն

Ավագ պարեկը ծեծի է ենթարկվել 4 երիտասարդների կողմից․ shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ավագ պարեկ, 34-ամյա Էմիլ Ի-ն ծառայությունն ավարտելուց հետո տուն գնալու ճանապարհին՝ Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, հանդիպել է մի խումբ անձանց, որի ժամանակ ոմն Ժորան իր հետ եղած տղաների հետ անհիմն հարձակվել է Էմիլ Ի-ի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածքներ։ 

Կատարվածի մասին տեղեկություն է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժնում, և կարճ ժամանակում ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որի արդյունքում պարզվում է ոմն Ժորայի հետ եղած մասնակիցների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Գագիկ Ս-ն, 18-ամյա Մարտիկ Կ-ն, 17-ամյա Ազատ Խ-ն, 17-ամյա Արշակ Խ-ն և 21-ամյա Ժան Հ-ն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։