Բացել լրահոսը Փակել լրահոսը
278574405_385937530232236_7346710167212098221_n
A A
Հասարակություն

Էջմիածնում տեղի ունեցավ երթ-մոմավառություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին

Ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից մեկնարկեց երթ-մոմավառություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Ոգեկոչման երթի մասնակիցները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքից քայլերթով անցան քաղաքի կենտրոնական փողոցով եւ հասան Կոմիտասի անվան հրապարակ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Կոմիտաս վարդապետի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Երթի մասնակիցները իրենց ձեռքի մոմերը դրեցին Կոմիտաս վարդապետի արձանի մոտ։ «107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի ղեկավարությունը որոշում կայացրեց բնաջնջել հայերին և չխնայեցին անգամ կանանց ու երեխաներին։ Բայց այսօր ինչպես տեսնում եք հայ ժողովուրդը կա և ոչինչ ու ոչ ոք չի կարող փոխել այս իրողությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հայերը չեն լռելու։