Բացել լրահոսը Փակել լրահոսը
64d867afa9c5ea11dbe7682371faa794
A A
Հասարակություն

Վանդալիզմի հերթական դեպքը՝ կոտրել են Հիսուսի քանդակի ձեռքերը, ոտքերը․ shamshyan.com

Այսօր, ապրիլի 23-ին, հերթական վանդալիզմն է տեղի ունեցել՝ հայտնում է  shamshyan.com

Անհայտ անձինք կոտրել են Դավիթ Բեկի փողոցում՝ Սուրբ Հարություն եկեղեցի տանող մուտքի կամարին տեղադրված Հիսուս Քրիստոսի բազալտե քանդակը։ Ըստ աղբյուրի՝ կոտրել են արձանի ոտքերը, վնասվել ձեռքերը, գլխի հատվածը։ Չարագործները թողել են նաև գրառում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։  Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։