Բացել լրահոսը Փակել լրահոսը
278585517_331317119095904_3446698050180926824_n
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները երկու հաղթանակ տարան մեկնարկում

Իսպանիայում առաջին անգամ անցկացվող շախմատի «Մենորկա Օփեն-2022» մրցաշարում հաջող են մեկնարկել Հայաստանի շախմատիստներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Նրանք տոնել են երկու անընդմեջ հաղթանակ և այժմ ընթանում են առաջատարների խմբում: Հատկապես տպավորիչ էր Հայկ Մարտիրոսյանի հաղթանակը գերմանացի Պասկալ Բազենի նկատմամբ, որը տևեց մոտ չորս ժամ և ավարտվեց 63-րդ քայլում:

 

Նշենք, որ մրցաշարն անցկավում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 տուրից: Մրցանակային հիմնադրամը կազմում է 8000 եվրո:

 

Այսօր երեկոյան արդեն կկայանա 3-րդ տուրը: Արդյոք մեր շախմատիստները կշարունակեն հաղթարշավը, ցույց կտան առաջիկա պարտիաները: