Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (10)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Ամերիկայի գավաթի մեկնարկում

Խաղարկությունն անցկացվում է նոկաուտ մրցակարգով:

 

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը վստահ մեկնարկեց ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

Քառորդ եզրափակիչ փուլի առաջին պարտիայում մեր հայրենակիցը սպիտակներով պարտության մատնեց Ռեյ Ռոբսոնին:

Մրցաշարին մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը առաջին խաղում գեղեցիկ ոճով հաղթեց փորձառու Վեսլի Սոյին:

Այսօր կկայանան պատասխան հանդիպումները: Կիսաեզրափակիչ մտնելու համար հայազգի շախմատիստներին հարկավոր է վաստակել ևս կես միավոր, հակառակ դեպքում զույգերի հաղթողները կորոշվեն թայ-բրեյքում: