Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (15)
A A
Սպորտ

Հայաստանի 5 բռնցքամարտիկները կպայքարեն մեդալների համար

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ փուլի մնացած մարտերը։ Հայաստանից հանդես կգան հինգ բռնցքամարտիկ։

Արեն Ասլամազյանը (51 կգ քաշային կարգ) մրցելու է ադրբեջանցի Ամին Մամաձադեի, Էրիկ Իսրայելյանը (60 կգ)՝ չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի, Արթուր Մկրտչյանը (63,5 կգ)՝ անգլիացի  Օսամա Մոհամեդի, Արես Հակոբյանը (67 կգ)՝ հույն Գեորգիոս Էֆթիմիադիսի և  Համլետ Ադամյանը (80 կգ)՝ լատվիացի Իլյա Յուրգենոկսի հետ։

Այս մրցամարտերը վճռական նշանակություն ունեն մերոնց համար, քանի որ հաղթողը առնվազը կդառնա Եվրոպայի բրոնզե մեդալակիր։