Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հայաստանն ու Արցախը վերամիավորվելու են, դա գրված է մեր սահմանադրության մեջ․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

Արցախում վտանգի զգացումը մարդկանց մերձեցրել է։ Արցախի նախկին և ներկայիս նախագահների Ամարասում` Սուրբ Զատկի պատարագին մասնակցությունը այսպես է մեկնաբանում «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով, այսօր բազմաթիվ գործիչներ են հայտնվել, որոնք խոսում են Ռուսաստանին անդամակցելու մասին։ «Ղարաբաղի իշխանությունները ասում են՝ Ռուսաստանի հետ ունենանք վերտիկալ կապեր և այլն։ Դա անհուսության դրսևորում է»․ասում է Ավետիք Չալաբյանը: Նրա համոզմամբ, պետք է փորձել դուրս գալ այդ անհույս վիճակից։

Չալաբյանի խոսքով, գործող իշխանությունը Արցախի հարցը չի կարող վճռել և շատ պարզ պատճառով։ «Արցախի հարցը ի վերջո Արցախի ժողովուրդն է և Արցախի իշխանություններն են և Հայաստանի ժողովուրդը։ Մեր սահմանադրությունը գրված է այն տրամաբանությամբ, որ ի վերջո Արցախն ու Հայաստանը միավորվելու են մեկ միասնական պետության մեջ»․ասում է նա: