Բացել լրահոսը Փակել լրահոսը
rainy-tulips-1-jenny-rainbow
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: