Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կուզեմ քաղաքում ավելի հաճախ հանդիպեմ ժպտացող մարդկանց. լուսանկարիչ (տեսանյութ)

Դավիթ Բոյաջյանը լուսանկարչությամբ զբաղվում է արդեն 10 տարի, որից 6-ը պրոֆեսիոնալ։

Նա նշում է, որ ժամանակ առ ժամանակ նաև անվճար է լուսանկարում մարդկանց, քանի որ շատ է սիրում իր աշխատանքը։

«Լուսանկարում եմ փողոցում մարդկանց, տարբեր կերպարների․ պարտադիր չի կերպարը լինի մեծ, արտահայտիչ հետաքրքիր ոճով՝ լուսանկարում եմ բոլորին, թե՛ գեղեցիկ աղջիկներին, թե՛ երիտասարդներին, թե՛ զբոսաշրջիկներին, որոնք վերջերս ի դեպ շատ են մեր քաղաքում»,- ասում է Դավիթը։

«Մենք զբոսնում էինք Երևանում, մեզ կանգնեցրին և առաջարկեցին անվճար նկարել, դա շատ հաճելի էր»,-ասում է զբոսաշրջիկներից մեկը։

Լուսանկարիչը ցանկանում է, որ քաղաքում ավելի հաճախ հանդիպի ժպտացող մարդկանց, քանի որ այդպես և՛ իր լուսանկարներն են ավելի լավ ստացվում, և՛ մարդկանց տրամադրությունն է դրանից բարձրանում։

Մանրամասները՝ տեսանյութում։