Մրցույթ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան
վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ
դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է
մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:
Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության,
հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր
պատասխանատվության բարձրացմանը:
Մրցույթի պայմաններն ու կանոններն են.
ապրիլի 12-ից 18-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում
կհրապարակվի ՀՀ պատմության և մշակույթի որևէ հուշարձանից մի հատվածի լուսանկար,
այն աշակերտը կամ սովորողը, ով մեկնաբանությունների հատվածում առաջինը ճիշտ
կպատասխանի՝ ո՞ր հուշարձանն է և ո՞ր մարզում է գտնվում, կդառնա «օրվա հաղթողը»,
պատասխանը պետք է գրել հայատառ,
պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
հրապարակված տարբերակի հետ պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ,
քաղաք/գյուղ, դպրոց կամ ուսումնարան ու քոլեջ,
նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Հաղթած աշակերտները կպարգևատրվեն խրախուսական նվերներով: