Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ծաղկազարդը՝ Էջմիածնում (տեսանյութ)

Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ Հայ առաքելական եկեղեցին տոնում է «Ծաղկազարդը», որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրը»։

Այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 10-ին։ Եվ ինչպես ամեն տարի, այա անգամ էլ հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը սովորականից մարդաշատ էր։ Էջմիածնի բոլոր եկեղեցիներում, ինչպես նաև Հանրապետության մյուս եկեղեցիներում առավոտյան կատարվել է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալներին։

Ըստ կարգի՝ բաժանված ուռենու ճյուղերը պետք է պահվեն մինչև հաջորդ ծաղկազարդ։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես՝ Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։

Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։ Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որից հետո բացվում են եկեղեցիների խորանների փակ վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը։

Հիշեցնենք՝ Ծաղկազարդի օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի տնօրինությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր։