Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 9,04,
A A
Սպորտ

Ղազախստանցի բռնցքամարտիկը 40 տարեկանում տիրեց չեմպիոնական 2-րդ գոտուն

Ղազախստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը միջին քաշային կարգում նոկաուտով հաղթելով ճապոնացի Ռետա Մուրատային, նվաճել է նաև WBA Super վարկածով չեմպիոնի կոչումը:

 

Այդպիսով, նա դարձել է աշխարհի երկրորդ բռնցքամարտիկը, որը 40 տարեկան հասակում տիրել է չեմպիոնական երկրորդ գոտուն: Մինչ այդ նա տիրել էր IBF վարկածով չեմպիոնական գոտուն:

 

Նախկինում 40 տարեկանից բարձր տարիքում նման արդյունքի հասել էր ամերիկացի Բերնանրդ Հոպկինսը: Նա չեմպիոնական երկու գոտիներին տիրել էր 49 տարեկան հասակում: