Բացել լրահոսը Փակել լրահոսը
21283001_176_0_1600_1068_1920x0_80_0_0_0dc02d41e64bff7552d7b8eb27fe1722.thumb
A A
Հասարակություն

Ծառուկյանը վաճառել է գարեջրի գործարանը․ մանրամասներ գնորդից․ fip.am

Մամուլը օրերս անդրադարձել էր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գարեջրի գործարանը վաճառելու գործարքին։ Նշվում էր, որ գործարքը կայացել է 5 միլիոն դոլարով, իսկ գնորդը Գարիկ անունով անձ է՝ պատգամավոր, Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանի գործընկերը, որը նրա հետ միասին վառելիքի ներկրմամբ է զբաղվում։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ Գագիկ Ծառուկյանն իրոք վաճառել է իրեն պատկանող «Կոտայք» գարեջրի գործարանը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ գնորդը Գարեգին Մկրտչյանն է, որը 2022-ի փետրվարի 11-ից գարեջրի գործարանի 100% բաժնետերն է։ Ի դեպ, 1997-ից 1999 թվականներին գարեջրի գործարանը պատկանել է գործարար Խաչատուր Սուքիասյանին։ 

Գարեջրի գործարանից բացի, Գարեգին Մկրտչյանը բաժնետեր է կամ տնօրենի պաշտոն է զբաղեցնում այլ ընկերություններում ևս։ 

Գարեգին Մկրտչյանին է պատկանում «Այ Ջի Բի» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով ոչ մասնագիտացված խանութներում։ 2021-ից Գարեգին Մկրտչյանը նաև «Բեգլաս» ՍՊԸ-ի 33% բաժնետեր է, այս ՍՊԸ-ում 2020-ից 2021-ին 50% բաժնեմաս է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Գայանե Ծառուկյանը։ «Բեգլասն» ՍՊԸ-ն զբաղվում է ապակե ապրանքատեսակների արտադրությամբ։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։