Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Երեւանում, Վարուժանի փողոցում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Ապրիլի 8-ին, ժամը 17։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովնաթանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարուժանի փողոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:46-ին: Երկհարկանի տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում այրվել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենա: Դեմքի շրջանում այրվածքներ ստացած բնակիչը հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։