Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

  Աշխատանքի տոնավաճառ՝ Տավուշի մարզի բնակիչների համար 

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում այսօր կայացել է աշխատանքի տոնավաճառ՝ Տավուշի մարզի բնակիչների համար միջոցառմանը ներկա են գտնվել  ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։

Տոնավաճառը, որը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում, հնարավորություն է տվել մարզի ՄՍԾ տարածքային կենտրոնների հետ համագործակցող, տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատուի ներկայացնել շուրջ 165 թափուր աշխատատեղ։ 

Զբաղվածության ոլորտում կարևորելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը՝ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ սա հերթականն է իրականացվող մի շարք ծրագրերից, որոնք միտված են նվազեցնելու գործազրկության մակարդակը և քաղաքացիներին օգնելու ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։ «Տոնավաճառի ձևաչափով կազմակերպված այս միջոցառումը ևս մեկ հարթակ է, որը հնարավորություն կտա վերլուծել մարզում առկա թափուր հաստիքների, գործատուների պահանջների, քաղաքացիների մասնագիտական հետաքրքրություների և այլնի հետ կապված մի շարք մանրամասներ։ Քաղաքացիներին աշխատանքով ապահովելը նախարարության օրակարգային հարցերից է, քանի որ աշխատանք ունեցող մարդն առավել ինքնաբավ է, կարողանում է ինքնուրույն հոգալ իր կարիքները»,- նշել է նախարարի տեղակալը։

ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանի խոսքով՝ Տավուշի մարզում 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ՝ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 5300 էայս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.2 տոկոսով, ինչն, ըստ Թորոսյանի, վկայում է  դրական դինամիկայի մասին։ 

Աշխատանքի տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել է նաև երկու աշխատանքային քննարկում առաջինի դեպքում գործատուներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար «Աշխատանք առանց սահմանների» էլեկտրոնային հարթակն՝ իր գործիքներով, մյուսի դեպքում՝ կրթական հաստատությունների ուսանողներն ու աշակերտները ծանոթացել են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման հմտություններին ու կարողություններին։

 


ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ