Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այնտեղ էլի գյուղեր են տալիս․ Ակցիայի մասնակից (տեսանյութ)

«Մենք ստորագրահավաք ենք իրականացրել և արդեն  կա 2500-3000 ստորագրող, ովքեր կողմ են մեր պահանջներին»․ այս մասին նշեց հանուն Հադրութի հկ-ի նախագահ Լևոն Հայրյանը կառավարության շենքի դիմաց իրականացրած ակցիայի ժամանակ։

Նա նշեց, որ իրենց առաջին պահանջն է վերադառնալ իրենց հայրենիք՝ Շուշի, Հադրութ, Քարվաճառ և Ադրբեջանի կողմից գրավված Արցախի այլ տարածքներ։  Երկրորդ պահանջը իրենց փախստականի կարգավիճակի խնդիրը լուծելն է և սոցիալական մի շարք խնդիրների լուծումը։

Լրագրողի հարցին, թե արդյոք չեն ցանկանում վերադառնալ Արցախ,  Լևոն Հայրյանը նշեց․ «Արցախ վերադառնալ այսօր հնարավոր չի, ինչպես են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ որ այնտեղ էլի գյուղեր են տալիս, իսկ մեր Արցախ վերադառնալու այլընտրանքը Ֆրանսիան է, Ռուսաստանն է»։

Ցույցի մասնակիցները նշեցին, որ իրենք դիմել են տարբեր դեսպանատներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, որպեսզի հասկանան,  թե ինչ ճակատագիր է ունենալու Արցախը։

 «Մեր այս կառավարությունից, ՀՀ-ից հույսներս կտրած ենք, կառավարությունը ձեռքերը թափ է տվել»,-նշեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները ակցիան շարունակեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։