
A
A
Պայմանավորված ինտենսիվ տեղումներով՝ հնարավոր են ջրածածկումներ
Պայմանավորված հանրապետության տարածքում ինտենսիվ մթնոլորտային տեղումներով՝ ապրիլի 7-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում հնարավոր է ջրի անբարենպաստ ելքեր՝ մերձափնյա հատվածներում ջրածածկումներ։ Տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։