Բացել լրահոսը Փակել լրահոսը
1079987
A A
Քաղաքականություն

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Միշելի եռակողմ հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպումը:

Հանդիպմանը նախորդել էր Փաշինյանի և Միշելի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել էր ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: