Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների և ՌԴ դեսպանների հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմեսի հետ: Անդրադառնալով համագործակցության հեռանկարային ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են նաև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը:

 ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են գործակցության ընթացիկ ծրագրերին ու նախանշել առաջիկա անելիքները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև հաստատված ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ապահովելով նոր արդյունքներ: Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ փոխգործակցության նոր ուղղություններ ընդգրկելու համար կա լայն դաշտ: