Կոտայքի մարզպետն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին հայտնում են Կատայքի մարզպետարանից։
Ողջունելով դեսպանին և դեսպանության ներկայացուցիչներին Կոտայքի մարզ կատարած այցի համար՝ մարզպետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր կապը և շնորհակալություն հայտնել Հայաստանի համար ծանր ժամանակահատվածում բարեկամ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցության և վերաբերմունքի համար:
Զրուցակիցները խոսել են մարզի զարգացման ներկա վիճակից, անդրադարձել զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, ինչպես նաև տնտեսական ոլորտներին: Տիկին դեսպանը խոսել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի մասին, որը կկայանա Լիոնում։
Դեսպանը հետաքրքրվել է մարզի ունեցած պոտենցիալից և հայտնել, որ պատրաստ է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք էլ ավելի կամրապնդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները և տարբեր ուղղություններով նոր համագործակցությունների հիմք կդառնան:
Մարզպետը դեսպանի և դեսպանության պատվիրակության հետ նաև այցելել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում: Հյուրերը դպրոցում ներկա են գտնվել ֆրանսերենի յուրօրինակ միջոցառման. աշակերտներն առիթ են ունեցել շփվելու դեսպանի հետ նաև ֆրանսերենով: