A
A
Վիսենտե դել Բոսկեն տարվա մարզիչ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ճանաչվել է աշխարհի 2010 թվականի լավագույն մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport օրաթերթը:
Աշխարհի երկրորդ մասնագետ է հռչակվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, երրորդ` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գուարդիոլան: Ի դեպ, վերջերս այս թիմերի միջեւ կայացած խաղն ավարտվել էր բարսելոնացիների հաղթանակով` 5:0:
La Gazzetta dello Sport-ի վարկածով 2010 թ լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ինյեստան: Հաջորդ երկու տեղերը կգրավեն նրա թիմակիցներ Խավին ու Լիոնել Մեսին:
Հավելենք, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի մրցանակները կհանձնվեն 2011 թվականի հունվարի 10-ին, Ցյուրիխի օպերայի թատրոնում: