Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սա հանցագործություն է․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)

Այսօրվա հանրահավաքը մի բանի համար է՝ միջազգային հանրության, ցավոք սրտի նաև Հայաստանի իշխանության, որը չունի ազգային օրակարգ և կարմիր գծեր, ցույց տալ, որ հայ հանրությունը համաձայն չէ այն մտքին, որ իրենք շրջանառում են, օրինակ՝ Արցախը քննարկել Ադրբեջանի կազմում։ «Ա1+»-ի հետ զրույցում այսօր «Ազատության» հրապարակում նման դիտարկում արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Մենք համաձայն չենք, որ մի քանի ամիս է այս իշխանությունները չեն կարողանում անգամ արտաբերել՝ Արցախի ինքորոշման իրավունք բառակապապակցությունը։ Մենք դեմ ենք նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունը կամ Հայաստան- Ադրբեջան հարաբերությունները միայն Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգերը սպասարկելու համար է»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Նիկոլ Փաշինյանի վաղվա հանդիպման առնչությամբ պատգամավորն ասաց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը ոտքը դուրս է դնում ՀՀ սահմաններից՝ գնում է մի բան զիջելու։ «Սա հանցագործություն է և սա պետք է ունենա անպայման իր գնահատականը ու մեր հիմնական նպատակը այս պահին այս հանցագործությունը կանխելն է», նկատեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։