Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Գևորգ Ղարիբյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալը:

 

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 3-րդ տեղի համար մարտում 5:1 հաշվով հաղթեց հունգարացի Էրիկ Տորբային և դարձավ բրոնզե մեդալակիր:

 

Այսօր իր գոտեմարտը կանցկացնի նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը 3-րդ տեղի համար պայքարում ուժերը կչափի վրացի Ռամազ Զոիդձեի հետ: