Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Պատրաստվել խաղաղության, թե՞ պատերազմի (տեսանյութ)

Անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախը շարունակում են ցնցվել:

Այս իրավիճակում Հայաստանը չունի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ: Փետրվարի 24-ին տեղի ունեցած պաշտոնանկությունից հետո նոր նշանակում դեռևս չի արվել:

Իսկ պատերազմն, ըստ էության, դեռ շարունակվում է՝ թշնամին նոր տարածքներ է զավթում: Նախորդ շաբաթ մենք ունեցանք զոհեր և վիրավորներ Արցախում: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի վրա ամրացված հենակետերում:

Հայկական կողմը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին:

 «Ռեգիոն 5+»-ի առանցքում անվտանգային մարտահրավերներն են,  սահմանամերձ բնակավայրում տիրող իրավիճակը: Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, Արմավիրում, Տավուշում, ինչպե՞ս ապրել թշնամու նշանառության ներքո, սպասել խաղաղությա՞ն, թե՞ պատրաստվել պատերազմի: