Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համագործակցությունը շարունակվում է

Սպորտ
215948498f847ca0c7f1090d17671c89

Հայ շախմատիստները Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը այս օրերին Բեռլինում համատեղ ուսումնամարզումային հավաք են անցկացնում: Այդ մասին տեղեկացնում է armchess.am կայքէջը։ Հարկ է նշել, որ նրանք վաղուց են համագործակցում միմյանց հետ եւ հաճախ են միասին մարզումներ անցկացնում:

Լեւոն Արոնյանը այժմ պատրաստվում է 2011 թվականի հունվարի 14-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող սուպերմրցաշարին, իսկ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը մասնակցելու է Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում անցկացվող գրոսմայստերական մրցաշարին, որը կսկսվի դեկտեմբերի 28-ին: